Հարցեր և պատասխաններ
1. Դուք պատրաստի կահույք վաճառու՞մ եք:
1. Ոչ, մենք ընդունում ենք կահույքի պատրաստման պատվերներ:
2. Ինչպիսի՞ կահույք եք Դուք պատրաստում:
2. Ցանկացած կահույք, բացի աթոռներից:
3. Ընդունու՞մ եք արդյոք փափուկ կահուքի պատրաստման պատվերներ:
3. Մենք համագործակցում ենք փափուկ կահույք պատրաստող արտադրամասերի հետ:
4. Ի՞նչ նյութերից է պատրաստվում կահույքը:
4. Մեր կահույքը պատրաստվում է լամինացված Ժհկ-ից, լամինացված ԾԺՂ-ից, շպոնապատ ԾԺՂ-ից և փայտից:
5. Ի՞նչ ժամկետում է իրականացվում պատվերը:
5. Պատվերի կատարման ժամկետը կախված է արտադրամասի ծանրաբեռնվածությունից:
6. Ինչպե՞ս է պետք պատվիրել:
6. Հաճախորդը այցելում է սրահ, ծանոթանում պայմաններին և գներին:
Չափագրողը Ձեր բնակարանում իրականացնում է չափագրում:
Սրահում, հաճախորդի մասնակցությամբ, քննարկվում է գծագիրը:
Գծագիրը հաստատելուց հետո կատարվում է պատվերի արժեքի 40-50%-ի չափով կանխավճար:
Պատվերը հաճախորդին հանձնելիս վճարվում է գումարի մնացորդը:





